28 դեկտեմբերի 2021 - 12:35 AMT
Մխիթարյանը հետաքրքրված չէ «Սպարտակ» տեղափոխվելու հեռանկարով

Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այս պահի դրությամբ չի դիտարկում Մոսկվայի «Սպարտակը» որպես իր կարիերան շարունակելու տարբերակ, գրում է Мatch TV-ն՝ Tuttosport-ին հղումով։

Ըստ ԶԼՄ-ի, հայ ֆուտբոլիստի համար առաջիկա 1․5 տարվա համար գերակա է Ա սերիան։ Ըստ աղբյուրի, «Սպարտակն» իրազեկված է Մոսկվա տեղափոխվելու վերաբերյալ Մխիթարյանի դիրքորոշման մասին։

Մխիթարյանով հետաքրքրված են նաև «Կրասնոդարում»։ Ակումբի նախագահ Սերգեյ Գալիցկին ֆուտբոլիստի կարիերայի ավարտից հետո նրան է տեսնում ղեկավար պաշտոններից մեկում։

Ընթացիկ խաղաշրջանում Մխիթարյանը «Ռոմայի» կազմում մասնակցել է 23 հանդիպման, բոլոր մրցաշարերում դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։