28 դեկտեմբերի 2021 - 16:50 AMT
Լևոն Հովհաննիսյանը՝ Երևանի քաղաքապետի 1-ին տեղակալ

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Լևոն Հովհաննիսյանն ընտրվել է քաղաքապետի առաջին տեղակալ:

Հովհաննիսյանի թեկնածությանը կողմ է քվեարկել ավագանու 37 անդամ, դեմ՝ 1-ը, ձեռնպահ են մնացել 3-ը։

Ավագանու արտահերթ նիստը վարել է նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: