Հայաստանում դեկտեմբերի 29-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 344,737-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 88-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան 6 դեպք է գրանցվել, 5-ը՝ կորոնավիրուսից, և մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 7961 դեպք կա, այլ պատճառով՝ 1501։
Ապաքինվել է ևս 125 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 331,152 է։ Փաստացի բուժվողների թիվը 4123 է։
Ընդհանուր առմամբ 2,553,654 թեստ է արվել, մեկ օրում` 6788։