28 մարտի 2009 - 19:41 AMT
Կբարձրանան արդյո՞ք հասարակական տրանսպորտով երթեւեկության գները` կապված գազի թանկացման հետ
2009 թվականի ապրիլի 1-ից ուժի մեջ կմտնի Հայաստանի հասարակական ծառայությունների կարգավորման հանձնաժողովի կողմից հաստատված գազի սակագների բարձրացումը: «Գազի, որպես էներգակրի, արժեքի բարձրացումը չի կարող չազդել այլ ապրանքների եւ ծառայությունների վրա», - շաբաթ օրը լրագրողներին հայտարարել է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը : Սակայն, նախարարի խոսքերով, ամեն ինչ կախված կլինի ծառայությունների ինքնարժեքի վրա օգտագործվող գազի ծավալների ազդեցությունից:

Գուրգեն Սարգսյանը տեղեկացրել է, որ տրամադրվող ծառայությունների գնային բաղադրիչը ուղեւորի փոխադրում իրականացնելու համար փոխադրողների կողմից շահած հայտամրցույթների բաղադրիչն է: «Այդ հայտամրցույթների շրջանակներում որոշակի գին է սահմանվում ուղեւոր փոխադրողների կողմից տրամադրվող ծառայությունների վերաբերյալ», - ասել է նա: Մինչդեռ, շուկայում իրավիճակի փոփոխման դեպքում, ընկերությունները պետք է համապատասխան հայտ ներկայացնեն մրցութային հանձնաժողովին` շահած հայտամրցույթի շուրջ պայմանագրի պայմանների վերանայման համար, ավելացրել է նախարարը: «Սակայն, տվյալ պահին, ընկերություններից ոչ մեկը նման հայտ չի ներկայացրել», - հայտարարել է Սարգսյանը: