29 դեկտեմբերի 2021 - 17:49 AMT
Բենզինի շուկայում նոր խաղացող կհայտնվի

Առաջիկայում բենզինի շուկայում նոր խաղացող կհայտնվի։ Այդ մասին հայտարարել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։

«Անիս Փետրոլեում» և «Պորիմա Էներջի Սոլյուշնս» փոխկապակցված ՍՊԸ-ները ձեռք են բերել «Պետրոլ մարկետ» ընկերության 100 տոկոս ակտիվները, գրում է Panorama.am-ը։

Ընկերությունները վրացական կապիտալով են, հանդիսանում են GULF ապրանքային նշանի իրավատերը:

Գևորգյանը նշել է, որ 2021 թվականին համակենտրոնացման երեք խոշոր գործարքի թույլտվություն է տրամադրվել հանքարդյունաբերության, բենզինի և հեռահաղորդակցության շուկաներում:

ՌԴ-ում գրանցված «Արդյունաբերական ընկերությունը» ձեռք է բերել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի մոտ 60 տոկոսը:

«ՀԷՑ» ՓԲԸ-ն և մեկ ֆիզիկական անձ ձեռք են բերել «Ռոստելեկոմ» ընկերության բաժնետոմսերը: