Արցախի անվտանգության մարմինների և ռուս խաղաղապահների կողմից վարված բանակցությունների արդյունքում Արցախում մոլորված և Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ հայտնված քաղաքացիական անձը վերադարձվել է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Նա հավելել է, որ վերջինս գտնվում է ռուս խաղաղապահների մոտ, շուտով կփոխանցվի հայկական կողմին։
Դեկտեմբերի 29-ի առավոտյան Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի բնակիչ 1971թ. ծնված Արմեն Վերդյանը, մոլորվելու հետևանքով, հայտնվել էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի։