29 դեկտեմբերի 2021 - 17:52 AMT
Կայծակը խփել է Բրյուսելից Երևան թռչող ինքնաթիռին

Կայծակը խփել է Բրյուսել-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռին։ Դա տեղի է ունեցել Լյուքսեմբուրգի տարածքում։

Դեկտեմբերի 28-ին «Բրյուսելյան ավիաուղիների» դեպի Երևան SN2899 չվերթն իրականացնող ինքնաթիռը վերադարձել է Բրյուսելի օդանավակայան, տեղեկացնում է Aviation24.be-ն։

Չվերթը հետաձգվել է 24 ժամով, իսկ ուղևորներին տեղավորել են մոտակա հյուրանոցներում։