29 դեկտեմբերի 2021 - 18:42 AMT
ՌԴ-ում չպատվաստվածների համար վարկերի տոկոսադրույքները կարող են բարձրանալ

2022-ին Ռուսաստանում չպատվաստվածների համար վարկերը կարող են թանկանալ։ Դա տեղի կունենա, եթե պատվաստման բացակայությունն ընդգրկվի վարկերի տրամադրման ռիսկերի ցանկում։

Այժմ հիփոթեքային վարկերի և խոշոր սպառողական վարկերի ապահովագրության պայմանները վերանայվում են տարեց և քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց համար, գրում է Secretmag.ru-ն։

Ապահովագրության ոլորտի մասնագետները ենթադրել են, որ գալիք տարում ռիսկի խմբերին կդասեն նաև կորոնավիրուսի դեմ չպատվաստվածներին։