30 դեկտեմբերի 2021 - 11:01 AMT
ՀՀ-ն ևս մտադիր է գլխավոր հյուպատոսություն բացել Իրանում

Հայաստանը ևս աշխատում է Իրանում գլխավոր հյուպատոսություն բացելու ուղղությամբ։ Այդ մասին ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը՝ մեկնաբանելով Կապանում Իրանի հյուպատոսություն բացելու մասին ԻԻՀ կառավարության որոշումը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Մենք նույնպես աշխատում ենք Իրանում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն բացելու ուղղությամբ»,-ասել է Հունանյանը։

Դեկտեմբերի 29-ի նիստում Իրանի կառավարությունը հավանություն է տվել արտաքին գործերի նախարարության՝ ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքում հյուպատոսություն բացելու առաջարկին: