30 դեկտեմբերի 2021 - 12:31 AMT
Հունգարիայի նվիրած պատվաստանյութը AstraZeneca է

Հունգարիայի կողմից Հայաստանին նվիրաբերած կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը AstraZeneca է։ Այդ մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Մարդասիրական օգնության շրջանակներում Հունգարիան 100,000 դեղաչափ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութ է նվիրաբերել Հայաստանին»,-ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիիյարտոն հայտարարել է, որ Հունգարիայի կառավարությունը կորոնավիրուսի դեմ 100,000 դեղաչափ պատվաստանյութ է նվիրել Հայաստանին և որ կառավարությանը պատկանող բեռնատար օդանավը դեկտեմբերի 29-ի առավոտյան մեկնել է Բուդապեշտի օդանավակայանից։

ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստում են «Սպուտնիկ V», ինչպես նաև Modernaս AstraZeneca, Sinopharm, Coronavac պատվաստանյութերով