30 դեկտեմբերի 2021 - 15:13 AMT
ՊԲ-ն հերքում է ադրբեջանցու վիրավորելու մասին լուրերը՝ «բացարձակ սուտ է»

Արցախի պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը՝ այն որակելով որպես «բացարձակ սուտ»։

«Ադրբեջանական ԶԼՄ-ներով տարածվող լուրերը, համաձայն որոնց, իբր ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից դեկտեմբերի 29-ին կրակ է արձակվել ադրբեջանական «Բակսել» ընկերության աշխատակիցների ուղղությամբ և որի արդյունքում իբր վիրավորում է ստացել մեկ ադրբեջանցի, բացարձակ սուտ է և հանդիսանում է հերթական ապատեղեկատվությունը»,-ասվում է ՊԲ հայտարարության մեջ։