30 դեկտեմբերի 2021 - 15:51 AMT
ԱՄՆ Պետդեպը կոչ է արել Ադրբեջանին ազատել բոլոր գերիներին

ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն ողջունել է 5 հայ գերու վերադարձը և կոչ արել անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր գերեվարվածներին: Հայտարարությունը հրապարակվել է Բյուրոյի Twitter-ի էջում։

«Կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել մնացած բոլոր պահվող անձանց, իրականացնել աճյունների փոխանակում և անհետ կորածների հաշվառում։ Մենք ընդգծում ենք պահվող անձանց հետ մարդասիրական վարվեցողության կարևորությունը՝ ըստ միջազգային պարտավորությունների»,- ասված է գրառման մեջ:

Հունգարիայի կառավարության միջնորդությամբ 5 հայ ռազմագերի է վերադարձել հայրենիք։ Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետհանձնաժողովին հղումով հայտնում է, որ հայրենադարձված քաղաքացիները գերեվարվել էին նոյեմբերի 16-ին՝ երկու երկրի սահմանին վերջին բախումների ժամանակ: