4 հունվարի 2022 - 13:21 AMT
Ամանորի գիշերը ճայթուկի պայթյունից 2 երեխայի մատներն անդամահատվել են

Ամանորի գիշերը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել հրավառության տարբեր տեսակներից տուժած 4 երեխա, տարբեր աստիճանի վնասվածքներով։ Այդ մասին ասվում է բուժկենտրոնի ֆեյսբուքյան էջում։

«Երեխաներից երկուսի մոտ եղել են անդամահատված մատներ, ճայթուկը պայթել է հենց ձեռքերի մեջ, մյուս երկուսի մոտ համեմատաբար թեթև վնասվածքներ են եղել»,-ասվում է գրառման մեջ:

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի պլաստիկ վիրաբույժների կողմից երեխաները վիրահատվել են և դուրս գրվել հիվանդանոցից: