5 հունվարի 2022 - 14:48 AMT
Ավանեսյան․ Գրիպով հիվանդ 595 քաղաքացի է հոսպիտալացված` 95%-ը մինչև 18 տարեկաններ են

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, կառավարությւան նիստում անդրադառնալով գրիպի շրջանառության հետ կապված վիճակին, տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ գրիպով հիվանդ 595 քաղաքացի է հոսպիտալացված, որոնց 95 տոկոսը մինչև 18 տարեկան երեխաներ են:

Նա նշել է, որ գրիպով հիվանդացության աճը գրանցվել է դեռևս 2021-ի նոյեմբերից, իսկ վերջին 10 օրվա ընթացքում կայունացման միտում կա։ Նախարարը վստահեցրել է, որ հիվանդանոցները պատրաստ են դիմակայել նաև գրիպի շրջանառությանը:

Ավանեսյանը հայտարարել է, որ սեպտեմբերից Հայաստանում առկա է գրիպի շրջանառվող շտամերի դեմ պատվաստանյութը։

«Որևէ հակացուցում չկա, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հետ միաժամանակ քաղաքացիները ստանան նաև գրիպի դեմ պատվաստումը»,-նշել է նա։