7 հունվարի 2022 - 11:56 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 129 նոր դեպք է գրանցվել և 4 մահ

Հայաստանում հունվարի 7-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 345,518-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 129-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 4 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 7997 դեպք կա, այլ պատճառով՝ 1511։

Ապաքինվել է ևս 130 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 332,588 է։ Փաստացի բուժվողների թիվը 3422 է։

Ընդհանուր առմամբ 2,594,856 թեստ է արվել, մեկ օրում` 3899։