8 հունվարի 2022 - 16:07 AMT
Արցախի Աստղաշեն գյուղի 91-ամյա բնակիչը մահացած է հայտնաբերվել․ Նա դուրս էր եկել տնից հունվարի 5-ին

Արցախի Աստղաշեն գյուղի 91-ամյա բնակիչը մահացած է հայտնաբերվել: Հունվարի 6-ին Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղի բնակչից ոստիկանության շրջանային բաժնի հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ նույն գյուղի 91-ամյա բնակիչ Է.Ա.-ն հունվարի 5-ին տնից դուրս է եկել և չի վերադարձել, հայտնում է ԱՀ ՆԳՆ ոստիկանությունը:

ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության, Ստեփանակերտի քաղաքային վարչության, ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության և Ասկերանի ազգային անվտանգության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված փնտրողական միջոցառումների արդյունքում, հունվարի 7-ին, ժամը 13:20-ի սահմաններում Աստղաշեն համայնքի վարչական տարածքում հայտնաբերվել է Է. Ա.-ի դին:

Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: