8 հունվարի 2022 - 16:39 AMT
Հունվարի 10-ից 3-12-րդ դասարանցիների դասերը վերսկսվում են

Հունվարի 10-ից դպրոցներում 3-12-րդ դասարանցիների համար դասերը վերսկսվում են առկա ձևաչափով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

«Քանի որ շփոթեցնող վերնագրերով լուրերը չեն դադարում, հիշեցնեմ՝ երկուշաբթի օրվանից դպրոցներում դասերը վերսկսվում են՝ 3-12-րդ դասարանցիների համար, առկա ձևաչափով։

1-2-րդ դասարանցիները ևս երկու շաբաթ ձմեռային արձակուրդ ունեն։ Ի դեպ, կուզեի լսել մանկավարժների և ծնողների կարծիքը՝ 1-2-րդ դասարանցիներին ձմռանը մեկ ամիս տևողությամբ արձակուրդ տալու մասին։ Արդյո՞ք այդ տևողությունն արդարացված է»,-ասվում է գրառման մեջ։