10 հունվարի 2022 - 14:23 AMT
Մխիթարյանը գոլի հեղինակ է դարձել «Յուվենտուսի» հետ խաղում

Իտալիայի Ա Սերիայի 21-րդ տուրում «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ է դարձել Թուրինի «Յուվենտուսի» հետ խաղում։

Հայ կիսապաշտպանը գոլի հեղինակ է դարձել հանդիպման 48-րդ րոպեին։

«Յուվենտուսը» հաղթել է 4։3 հաշվով, թեև երկրորդ խաղակեսի սկզբում Ժոզե Մոուրինյոյի թիմն առաջատար է 3:1 հաշվով։

«Յուվենտուսը» 38 միավորով մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում է, իսկ «Ռոման»՝ 32 միավորով՝ 8-րդ։