11 հունվարի 2022 - 17:09 AMT
ԱՄՆ-ն մեղմացրել է ՀՀ այցելությունների մասով սահմանափակումները

ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC) հունվարի 10-ից պարզեցրել է Հայաստան այցելությունների վերաբերյալ հրահանգները՝ նվազեցնելով «4 մակարդակ՝ շատ բարձր»-ից մինչև «3 մակարդակ՝ բարձր»։

Ինչպես նշել են CDC-ում, ամերիկացիները պետք է ամբողջությամբ պատվաստված լինեն «3 մակարդակի» երկրներ ուղևորությունից առաջ, մինչդեռ «4 մակարդակին» դասված երկրներ այցելություններից պետք է խուսափել։

ԱՄՆ Պետական դեպարտամենտը ևս նոր հրահանգավորում է ներկայացրել ՀՀ ուղևորությունների վերաբերյալ՝ դասելով այն «3 մակարդակ՝ վերանայել ուղևորությունը» կարգին։

Պետական դեպարտամենտը հորդորում է ԱՄՆ քաղաքացիներին նախկինի պես խուսափել Լեռնային Ղարաբաղին հարակից տարածքներ ուղևորություններից, վերջին մարտական գործողությունների պատճառով։