11 հունվարի 2022 - 17:47 AMT
Ադրբեջանցիները կրակել են Վերին Շորժայի ուղղությամբ․ Զինվոր է վիրավորվել

Հունվարի 11-ին, ժամը 15։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ զինծառայող ստացել է միջին ծանրության հրազենային վիրավորում։

Հայկական կողմի պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է, տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը։

Ժամը 17։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։