12 հունվարի 2022 - 19:02 AMT
EMA․ Կորոնավիրուսի դեմ վերապատվաստումները տարեկան 3 անգամից ավելի չպետք է լինեն

Դեղամիջոցների եվրոպական կանոնակարգողը՝ ЕМА-ն, զգուշացրել է, որ կորոնավիրուսի դեմ վերապատվաստումները տարեկան 3 անգամից կամ 4 ամիսը մեկ անգամից ավելի չպետք է լինեն։ Հակառակ դեպքում կա իմունային համակարգի թուլացման վտանգ։

Նշվում է, որ աշխարհը պետք է անցում կատարի կորոնավիրուսի դեմ պանդեմիկ արձագանքից էնդեմիկի, ինչպես դա արվում է գրիպի վիրուսների դեպքում, երբ հաստատվում են պատվաստումների սեզոնային գրաֆիկներ, գրում է Thebell.io-ն։

«Բուսթեր պատվաստանյութերի օգտագործումը կարող է մնալ շտապ միջոցների մի մասը, սակայն կարճ ժամանակահատվածներում վերապատվաստումների ռազմավարությունը կենսունակ չէ»,-ասել է EMA Պատվաստումների ռազմավարական ուղղությունների ղեկավար Մարկո Կավալերին։

Գործակալությունը նախկինի պես չի տեսնում պատվաստման 4-րդ դեղաչափի (այսինքն երկրորդ վերապատվաստման) օգուտը, ինչն արդեն սկսել է կիրառվել Իսրայելում բնակչության խոցելի խմբերի համար։