13 հունվարի 2022 - 11:47 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 289 նոր դեպք կա և 4 մահ

Հայաստանում հունվարի 13-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 346,811-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 289-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Մահվան 4 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8014 դեպք կա, այլ պատճառով՝ 1514։

Ապաքինվել է ևս 111 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 333,311 է։ Փաստացի բուժվողների թիվը 3972 է։

Ընդհանուր առմամբ 2,625,952 թեստ է արվել, մեկ օրում` 5763։