14 հունվարի 2022 - 11:48 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 273 նոր դեպք կա և 2 մահ

Հայաստանում հունվարի 14-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 347,084 -ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 273-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Մահվան 2 դեպք է գրանցվել, 1-ը՝ կորոնավիրուսից և մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ պատճառներով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8015 դեպք կա, այլ պատճառով՝ 1515։

Ապաքինվել է ևս 101 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 333,412 է։ Փաստացի բուժվողների թիվը 4142 է։

Ընդհանուր առմամբ 2,630,763 թեստ է արվել, մեկ օրում` 4811։