Հայաստանում հունվարի 15-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 347,377-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 293-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։
Մահվան 3 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8018 դեպք կա, այլ պատճառով՝ 1515։
Ապաքինվել է ևս 101 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 333,518 է։ Փաստացի բուժվողների թիվը 4326 է։
Ընդհանուր առմամբ 2,636,398 թեստ է արվել, մեկ օրում` 5342։