15 հունվարի 2022 - 15:49 AMT
Պատանի գեղասահորդ Սեմյոն Դանիլյանցը 2-րդն է միջազգային մրցաշարում

Պատանի գեղասահորդ Սեմյոն Դանիլյանցը IceLab International մրցաշարում ավարտել է իր ելույթը՝ գրավելով 2-րդ հորիզոնականը։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան։

Դանիլյանցը բնակվում է Ռուսաստանում, սակայն 2021-ի ապրիլին նրա մարզիչ Ալեքսանդր Վոլկովը հայտարարել է, որ հաջորդ խաղաշրջանից նա ներկայացնելու է Հայաստանը։