15 հունվարի 2022 - 15:52 AMT
Արցախում կորոնավիրուսի 6 նոր դեպք կա

Արցախում հունվարի 14-ին կատարվել է 65 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսի 6 նոր դեպք է գրանցվել, տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 45 վարակակիր: Բժիշկները 10 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 22-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 821 քաղաքացու հետազոտություն, որից 61-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։