15 հունվարի 2022 - 16:17 AMT
Ջերմաստիճանը կնվազի ևս 5-7 աստիճանով

Հանրապետության տարածքում հունվարի 15-ի երեկոյան ժամերին, 16-ին առանձին շրջաններում, 19-ին, 20-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Հունվարի 17-18-ը, 20-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը 15-17-ին աստիճանաբար կնվազի ևս 5-7 աստիճանով:

Երևանում հունվարի 15-ին երեկոյան ժամերին հնարավոր է թույլ ձյուն, 19-ին, 20-ի գիշերը՝ ձյուն: Հունվարի 16-18-ը, 20-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: