17 հունվարի 2022 - 11:26 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ բուսթեր է ստացել 2736 քաղաքացի

Հունվարի 16-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ խթանիչ դեղաչափ է ստացել 2736 քաղաքացի:

Կատարվել է 1,761,529 պատվաստում, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Առաջին դեղաչափով պատվաստվել է 973,944 քաղաքացի, իսկ երկրորդով՝ 784,849:

ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 347,785 դեպք, որոնցից 333,655-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 4594 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8020 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1516 է: