17 հունվարի 2022 - 11:31 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 168 նոր դեպք կա և 1 մահ

Հայաստանում հունվարի 17-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 347,785-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 168-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Մահվան 1 դեպք է գրանցվել կորոնավիրուսից: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8020 դեպք կա, այլ պատճառով՝ 1516։

Ապաքինվել է ևս 46 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 333,655 է։ Փաստացի բուժվողների թիվը 4594 է։

Ընդհանուր առմամբ 2,644,655 թեստ է արվել, մեկ օրում` 4040։