Ավստրալիան թույլատրել է «Սպուտնիկ V»-ի 2 բաղադրիչով պատվաստվածների մուտքը երկիր։ Ավստրալիայի Թերապևտիկ ապրանքների վարչությունը (TGA) հայտարարել է, որ ճանաչում է կորոնավիրուսի դեմ ռուսական արտադրության «Սպուտնիկ V»-ով պատվաստման առնվազն 14 օրվա վաղեմության հավաստագիրը։
«Սպուտնիկ լայթով» պատվաստումներին դա չի վերաբերում, գրում է ՌԲԿ-ն։
Կանոնակարգող մարմինը հայտարարել է, որ լրացուցիչ տեղեկություններ է ստացել ՌԴ կառավարությունից «Սպուտնիկ V» պատվաստանյութի վերաբերյալ։
«Սպուտնիկ V»-ն արդեն ներառված է այն պատվաստանյութերի ցանկում, որոնցով պատվաստվածներն Ավստրալիայի կառավարության կողմից համարվում են լիարժեք պատվաստված։
Ավստրալիան փակել էր մուտքը երկիր բոլորի համար, բացի բնակիչներից, 2020-ի մարտին։ 2021-ից թույլատրվում է մուտքն ու ելքը պատվաստված քաղաքացիներին։