Գառնու հայկական հեթանոսական տաճարն ընդգրկվել է Հին հռոմեական ժամանակաշրջանի (մ.թ.ա. 754/753 - մ.թ. 476) ժառանգությանը վերաբերող լավագույն ճարտարապետական հուշարձանների ցանկում:
51 ամենագեղեցիկ հուշարձանների ցանկը կազմել է բելգիական ճանաչված Le Vif Weekend առցանց պարբերականը, տեղեկացնում է Հայ-եվրոպական մշակութային կենտրոնը։
Գառնին ցուցակում զբաղեցրել է 37-րդ տեղը։
Պարբերականի կողմից հրապարակված ցուցակը գլխավորել է Հռոմի Կոլիզեյը` աշխարհի ամենամեծ ամֆիթատրոնը և աշխարհի յոթ ժամանակակից հրաշալիքներից մեկը:
Երկրորդ տեղում է հին հռոմեական երկնքի, լույսի և ամպրոպի աստված Յուպիտերին նվիրված տաճարը, որը սկսել էր կառուցվել հռոմեական կայսր Անտոնինոս Պիոսի օրոք և ավարտվել Ներոն կայսեր օրոք (մ.թ. 37-68)՝ գտնվում է հնագույն Բաալբեկ քաղաքում (ժամանակակից Լիբանան):
Երրորդ տեղը զբաղեցրել է հռոմեական պանթեոնը կամ «Բոլոր աստվածների տաճարը», որը նվիրված է հին հռոմեական աստվածներին և կառուցվել է 1-ին դարում հռոմեական կայսր Հադրիանոսի հրամանով։
Գառնու հեթանոսական տաճարը կառուցվել է մեր թվարկության 1-ին դարում` Հայոց Տրդատ Ա թագավորի կողմից։ Այն միակ հուշարձանն է, որը պահպանվել է Հայաստանի տարածքում և թվագրվում է հեթանոսության ու հելլենիզմի դարաշրջանով։