Հայաստանում հունվարի 18-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 348,145-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 360-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։
Մահվան 2 դեպք է գրանցվել կորոնավիրուսից: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8022 դեպք կա, այլ պատճառով՝ 1516։
Ապաքինվել է ևս 61 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 333,716 է։ Փաստացի բուժվողների թիվը 4981 է։
Ընդհանուր առմամբ 2,649,252 թեստ է արվել, մեկ օրում` 4597։