30 մարտի 2009 - 17:40 AMT
Ֆուտզալ. «Գյումրու» թիմին տեխնիկական պարտություն են տվել
«Գյումրի» ֆուտզալի թիմին ՀՖՖ հանձնաժողովի որոշմամբ անցյալ շաբաթ տեխնիկական պարտություն են տվել (0:3) մարտի 8-ին Հրազդանից համանուն թիմի հետ Հայաստանի ֆուտզալի առաջնության 10-րդ փուլում կայացած հանդիպմանը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել են ՀՖՖ մամլո ծառայությունում:

Գյումրեցիները հանդիպմանը դաշտ էին հանել մի ֆուտբոլիստի, որը չէր ներկայացվել հանդիպման համար: ՀՖՖ օրենսդրության կետ 11 հոդված 21-ի համաձայն, Գյումրու թիմը նույնպես տուգանվել է 50 000 դրամի չափով: