18 հունվարի 2022 - 18:53 AMT
Բեգլարյան․ Արցախում ամբողջությամբ պայմանագրային զինծառայության անցում չի լինի

Անցում ամբողջությամբ պայմանագրային զինծառայության Արցախում չի լինի: Այդ մասին հայտարարել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

«Արցախում զորակոչ լինելու է, որևէ հակառակի մասին վկայող որոշում, քննարկում չկա: Ինչ վերաբերում է ոստիկանության զորքերին, տեղյակ եմ, որ նրանք ընդգրկվելու են ներքին անվտանգության հարցերում և, ըստ կարիքի՝ արտաքին անվտանգության պաշտպանության հետ կապված»,- ասել է նա:

Ընթերցեք նաև․ Բեգլարյան. Արցախում 2022-ից առողջապահական բոլոր ծառայություններն անվճար են