19 հունվարի 2022 - 12:01 AMT
Ականի պայթյունից հետո ադրբեջանցու ոտքն անդամահատել են

Ադրբեջանի դատախազությունը հայտնել է Գերանբոյի շրջանում ականի պայթյունից միջադեպի մասին՝ ադրբեջանցու ոտքն անդամահատել են։

Դեպքը տեղի է ունեցել հունվարի 18-ին։ Թափակարակոյունլու գյուղի հարևանությամբ հակահետևակային ականի պայթյունից տուժել է 26-ամյա Վուղար Մամաեդովը, գրում է Sputnik Ադրբեջանը։

Մամեդովը գյուղատնտեսական աշխատանքներ էր կատարում։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի իշխանությունների որոշմամբ ադրբեջանցիները տարին մեկ անգամ կարող են այցելել 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներ՝ հստակ և սահմանափակ երթուղով։