20 հունվարի 2022 - 10:36 AMT
Օդի ջերմաստիճանը 10-15 աստիճանով կնվազի

Հանրապետության տարածքում հունվարի 20-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային առանձին շրջաններում՝ բուք: Հունվարի 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 21-22-ի գիշերը կնվազի 10-15 աստիճանով:

Երևանում հունվարի 20-ի կեսօրից հետո, 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի լույս 21-ի գիշերը մայրաքաղաքում սպասվում է -13 աստիճան, իսկ 21-ի ցերեկը՝ -3։