21 հունվարի 2022 - 13:24 AMT
Սիսիան Պօղոսեանը՝ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ

Սիսիան Պօղոսեանը նշանակվել է զբոսաշրջության կոմիտեի նախագահ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Սիսիան Պօղոսեանին նշանակել զբոսաշրջության կոմիտեի նախագահ», - ասվում է որոշման մեջ։

Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնը թափուր էր 2021-ի փետրվարից։