21 հունվարի 2022 - 15:48 AMT
Softr-ը $13․5 մլն ֆինանսավորում է ներգրավել no-code հավելվածների էկոհամակարգի ստեղծման համար

Վեբ հավելվածների ստեղծման Softr հայկական հարթակը $13․5 մլն ֆինանսավորում է ներգրավել առանց կոդի հավելվածների, աշխարհում ամենամեծ էկոհամակարգի ստեղծման համար։ Այդ մասին հայտարարել է ընկերությունը։

2021-ի սկզբին ընկերության գործարկումից ի վեր ավելի քան 35,000 ձեռնարկություն և օպերատոր է սկսել օգտվել Softr-ից՝ սեփական տվյալների հիման վրա հավելվածների ստեղծման համար։

«Այս ֆինանսավորման շնորհիվ սկսվում է Softr-ի գործունեության մի նոր փուլ։ Մենք ստեղծում ենք առանց կոդի հավելվածների աշխարհում ամենամեծ էկոհամակարգը»,-ասել է ընկերության գլխավոր տնօրեն և հիմնադիր Մարիամ Հակոբյանը

Առաջին հերթին, այս տարվանից Softr-ը կդառնա տվյալների աղբյուրից կախում չունեցող հարթակ, որը միանում է տվյալ կազմակերպություններին (Airtable, Google Sheets, SQL, API և այլն) և թույլ է տալիս մտավոր աշխատանքով զբաղվող ավելի քան 1 մլրդ աշխատակցի սեփական գործիքները ստեղծել առավել արդյունավետ աշխատանքի համար, լինի դա թիմի մյուս անդամների հետ, թե արտաքին հաճախորդների և գործընկերների հետ։

Երկրորդը՝ ընկերությունները կկարողանան ընդլայնել Softr հարթակը 3 հենասյուների օգնությամբ․

Շաբլոնների շուկայի (շուտով), որը թույլ է տալիս յուրաքանչյուրին հեշտությամբ գտնել, ստեղծել, կիսվել և վաճառել սեփական հավելվածները շաբլոնների տեսքով։

Բաղադրիչների շուկայի (կգործարկվի մինչև 2023թ․), որը թույլ է տալիս առավել դյուրին դարձնել որոնումն ու կողմնակի բաղադրիչների կիրառումը, որոնք ստեղծվում են մշակողների կողմից։

Softr փոձագետների (գործարկվել է), որի շնորհիվ Softr-ի հետ աշխատող բոլոր մշակողները, գործընկերները հնարավորություն են ստանում ստեղծելու սեփական լուծումները Softr-ի հետ և աճել էկոհամակարգի հետ համատեղ։