21 հունվարի 2022 - 13:54 AMT
Մարիամ Մկրտչյանը՝ Հայաստանի շախմատի կանանց առաջնության չեմպիոն

Հայաստանի շախմատի կանանց առաջնությունում առաջին անգամ չեմպիոն է դարձել Մարիամ Մկրտչյանը:

Վերջին տուրից առաջ նա և Մարիա Գևորգյանը հավասար միավորներ ունեին և կիսում էին 1-2 տեղերը։ Ավարտական տուրում առաջատարները մրցել են միմյանց հետ, որի արդյունքում ավելի ուժեղ է գտնվել Մկրտչյանը։ Նա խաղում էր սևերով, տեղեկացնում է Shantnews.am-ը։

Երկրորդ տեղը գրավել է Սուսաննա Գաբոյանը՝ 2021 թվականի չեմպիոնը, իսկ Գևորգյանը բավարարվել է երրորդ տեղով:

Այսպիսով, Մարիա Մկրտչյանը կհամալրի Հայաստանի կանանց հավաքականը: