22 հունվարի 2022 - 11:43 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 940 նոր դեպք է գրանցվել և 1 մահ

Հայաստանում հունվարի 22-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 350,897 -ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 940-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Կորոնավիրուսից մահվան դեպք չի գրանցվել, արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8026 դեպք կա, այլ պատճառով՝ 1520 ։

Ապաքինվել է ևս 127 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 334,109 է։ Փաստացի բուժվողների թիվը 7242 է։

Ընդհանուր առմամբ 2,669,792 թեստ է արվել, մեկ օրում` 5812։