22 հունվարի 2022 - 14:57 AMT
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանն առնչվող հարցեր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունվարի 22–ին տեղի ունեցած հեռախոսազրույցում քննարկել են ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններում արձանագրված պայմանավորվածությունների իրականացման գործնական ասպեկտները, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հետ կապված հարցերը։

Նշվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գծով աշխատանքը շարունակելու նպատահարմարությունը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Հաշվի առնելով ՀՀ նախագահությունը ՀԱՊԿ-ում՝ քննարկվել են կազմակերպության շրջանակում հետագա փոխգործակցության հեռանկարները։

Փաշինյանի խնդրանքով Պուտինը սեղմ տեղեկացրել է նրան ԱՄՆ և նրա դաշնակիցների հետ ՌԴ-ին անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունների ընթացքի մասին։

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։