22 հունվարի 2022 - 14:58 AMT
Շիրակում պատվաստվել է չափահաս բնակչության 41.5 %-ը

Շիրակի մարզում պատվաստվել է չափահաս ազգաբնակչության 41.5 տոկոսը։ Առաջին դեղաչափը ստացել է 73,000, երկրորդը՝ 58,838 բնակիչ, տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։

Մարզում ընթացքի մեջ է նաև Covid-19-ի դեմ խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստում իրականացնելու գործընթացը։

Նշվում է, որ Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պարտականությունները կատարող Լեյլի Ասլանյանը Գյումրու պոլիկլինիկաների տնօրենների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ազգաբնակչության պատվաստումային ընդգրկվածությանն ու ցուցանիշներին՝ կարևորելով առողջության առաջնային պահպանման օղակի առավել ինտենսիվ աշխատանքը։