22 հունվարի 2022 - 17:44 AMT
Հունվարի 28-ին Եռաբլուր այցելության Ստեփանակերտից ավտոբուսներ կմեկնեն

Եռաբլուր զինվորական պանթեոն այցելելու նպատակով հունվարի 28-ին՝ ժամը 06:00-ին Ստեփանակերտից ավտոբուսներ կմեկնեն: Այդ մասին հայտարարել է «Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ նախագահ Արմեն Ասրյանը, տեղեկացնում է «Արցախպրեսը»։

Նա նշել է, որ ցանկացողները կարող են դիմել «Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ գրասենյակ (հասցե՝ Մշակույթի և երիտասարդության պալատի 1-ին հարկ) կամ զանգահարել 077267872 հեռախոսահամարին»։

Յուրաքանչյուր ընտանիքից կարող է գրանցվել երկուական անձ՝ մինչև հունվարի 26-ը՝ ժամը 13:00-ն։