24 հունվարի 2022 - 11:24 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 688 նոր դեպք կա․ Մահ չի գրանցվել

Հայաստանում հունվարի 24-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 352,399-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 688-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Մահվան դեպքեր չեն գրանցվել: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8028 դեպք կա, այլ պատճառով՝ 1523։

Ապաքինվել է ևս 176 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 334,394 է։ Փաստացի բուժվողների թիվը 8454 է։

Ընդհանուր առմամբ 2,679,525 թեստ է արվել, մեկ օրում` 4612։