24 հունվարի 2022 - 15:57 AMT
Դեմիրճյան փողոցով անցնող ստորգետնյա գազատարից արտահոսք է եղել

Երևանի Դեմիրճյան փողոցով անցնող ստորգետնյա գազատարից տեղի է ունեցել արտահոսք, տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։

Հետագա անկանխատեսելի հետևանքներից խուսափելու նպատակով հունվարի 24-ին ժամը 01։30-ից դադարեցվել է գազամատակարարումը նշված գազատարով։

Իրականացվում են վթարավերականգնման աշխատանքներ, որոնց ավարտի և գազաթողարկման ժամկետի մասին լրացուցիչ կտեղեկացվի։