26 հունվարի 2022 - 12:38 AMT
Փաշինյանը կորոնավիրուսով է վարակվել. Անցնում է հեռավար աշխատանքի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնել է կորոնավիրուսի թեստ, որի պատասխանը եղել է դրական: Վարչապետը սահմանված կարգով ինքնամեկուսացել է, հիվանդությունն ընթանում է անախտանիշ, տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Վարչապետ Փաշինյանը գործունեությունը կիրականացնի հեռավար:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։