26 հունվարի 2022 - 13:44 AMT
Մխիթարյանը կարող է հեռանալ «Ռոմայից»

Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, հավանաբար, կհեռանա ակումբից խաղաշրջանի ավարտին, գրում է championat.com-ը La Repubblica-ի վրա հղումով։

Հայ ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է հունիսին և ակումբը, ամենայն հավանականությամբ, չի երկարաձգի այն։ Պատճառներից մեկը Մխիթարյանի աշխատավարձն է, որ տարեկան կազմում է € 3 մլն։ Նշվում է, որ «Ռոման» չի ցանկանում այդքան գումար վճարել 33-ամյա ֆուտբոլիստին և փոխարինող է փնտրում։

Մխիթարյանը հանդես է գալիս «Ռոմայի» կազմում 2019-ից։ Նախորդ խաղաշրջանում նա մասնակցել է 34 խաղի իտալական Ա սերիայում, դարձել 13 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Ընթացիկ խաղաշրջանում Մխիթարյանը 22 հանդիպման է մասնակցել, դարձել է 3 գոլի և 5 արդյունավետ փոխանցման հեղինակ։