30 մարտի 2009 - 21:33 AMT
Երեւան կայցելի նշանավոր բրիտանացի դիրիժոր Քրիստոֆեր Ուորեն-Գրինը
Լոնդոնի կամերային նվագախմբի երաժշտական տնօրեն եւ դիրիժոր Քրիստոֆեր Ուորեն-Գրինը Արամ Խաչատուրյանի անվան ֆիլհարմոնիայի համերգային մեծ դահլիճում համերգ կտա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ: Հայտնի դաշնակահար Սվետլանա Նավասարդյանը ելույթ կունեն որպես մենակատար: Առաջիկա համերգում կհնչեն Ռախմանինովի դաշնամուրի համար երկու համերգ եւ Ստրավինսկու «Սրբազան գարունը»:

1988 թվականից Քրիստոֆեր Ուորեն-Գրինը ղեկավարում է Լոնդոնի կամերային նվագախումբը, որի հետ միասին բազմիցս ելույթ է ունեցել տարբեր մայրցամաքների համերգային դահլիճներում: Բացի Լոնդոնի կամերային նվագախմբի հետ աշխատանքից, Ուորեն-Գրինը պարբերաբար ղեկավարում է Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի, Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի, Ռազմաօդային ուժերին կից համերգային նվագախմբի եւ ուրիշների ելույթները: