26 հունվարի 2022 - 17:27 AMT
Արցախում վարչատարածքային բաժանման վերանայման ժամկետը կերկարացվի

Հունվարի 26-ին հրավիրվել է Արցախի ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նիստ, որի օրակարգում «Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության մասին» նախագծի քննարկումն էր։

Փոփոխությամբ առաջարկվում է Սահմանադրությամբ նախատեսված վարչատարածքային բաժանման վերանայման գործընթացի ժամկետը երկարաձգել՝ 5 տարին դարձնելով 10 տարի։

Հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել նախագծին և առաջին ընթերցմամբ այն ներկայացվելու է առաջիկա հերթական նիստի քննարկմանը։