30 մարտի 2009 - 21:38 AMT
Վալենսիայում կներկայացնեն ԵԽԽՎ բանաձեւի կետերի` Հայաստանի կողմից կատարման մասին զեկույցը
Այսօր Վալենսիայում բացվել է ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) դիտարկման հանձնաժողովի նիստը: Նիստի ընթացքում ԵԽԽՎ համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Ջորջ Կոլոմբյեն կներկայացնեն ԵԽԽՎ 1643 բանաձեւի կետերի` Հայաստանի կողմից կատարման մասին զեկույցը: Այդ մասին ասվում է ԵԽԽՎ վեբ-կայքում տեղակայված հաղորդագրության մեջ:

Դիտարկման հանձնաժողովի նիստին մասնակցելու են հայկական պատվիրակության 4 անդամներ` Դավիթ Հարությունյանը, Արմեն Ռուստամյանը, Ավետ Ադոնցը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը: ԵԽԽՎ հունվարյան նիստի ընթացքում Վեհաժողովը որոշեց հայկական պատվիրակությանը չզրկել ձայնի իրավունքից եւ դիտարկման հանձնաժողով հրավիրեց, որպեսզի ուսումնասիրի այդ եւ նախկին բանաձեւերի խորհրդատվությունների կատարման գործընթացը: